Տավուշի փոխարեն ԵՊՀ-ն պատրաստվում է Մարս թռչել:
Վերջերս, երբ ԵՊՀ-ում անցկացվեց «Տավուշ» հայրենակցական միության համագումարը, շատերը մտածեցին, որ ԵՊՀ-ն սլանում է դեպի Տավուշ: Սակայն, իրավիճակն օրեցօր փոխվում է:
ՈՒրեմն, ԵՊՀ կայքն ազդարարում է, որ մայիսի 16-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում տեղի կունենա «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» թեմայով հանդիպումը:
Տարօրինակ է, որ կազմակերպիչների, զեկուցողների և ելույթ ունեցողների մեջ ԵՊՀ-ից մարդ չկա, ավելին` միջոցառումը տեղի է ունենալու ՀՀ ԳԱԱ-ում: Այդ դեպքում, ի՞նչ կապ ունի ԵՊՀ-ն այս ամենի հետ և ինչու՞ է միջոցառման մասին հայտարարությունը տեղադրված ԵՊՀ-ի կայքում:
Ըստ վարկածներից մեկի, ԵՊՀ-ի կայքն այնպես, ինչպես list.am-ը դարձել է հայտարարությունների կայք, որտեղ բոլորը կարող են վճարովի հիմունքներով հայտարարություններ տեղադրել: Ըստ մյուս վարկածի, ԵՊՀ-ն «տավուշյան» խայտառակությունից հետո, ամոթից որոշել է Մարս թռչել:
Երկու վարկածներն էլ տրամաբանական են: Թեպետ, «Մարսեցիների համագումար ԵՊՀ-ում» գաղափարն ավելի հնչեղ է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ